կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-20 12:26
Տարածաշրջան

Նրան այն օրը կգցեմ, որ ինձ բանտից ազատելու համար ջանք չի խնայի. Դեմիրթաշը` Էրդողանին

Նրան այն օրը կգցեմ, որ ինձ բանտից ազատելու համար ջանք չի խնայի. Դեմիրթաշը` Էրդողանին

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դմեիրթաշը հարցազրույց է տվել  Cumhuriyet պարբերականին:

Անդրադառնաով պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությանը, որն իրականացվում է Էրդողանի ցանկությամբ, Դեմիրթաշն ասել է. «Էրդողանը մտածում է, թե կարող է ինձ բանտարկել: Նա իր ողջ կյանքում ականատես չի լինելու ինձնից վրեժ լուծելու, պատասխան կամ հաշիվ պահանջելու պահին: Ես նրան այդ հաճույքը չեմ պատճառելու: Եթե ինձ բանտարկի, նրան այն օրը կգցեմ, որ ինձ բանտից ազատելու համար ջանք չի խնայի»:

Հարցին, թե պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ փոփոխության ընդունման դեպքում անմիջապես ձերբակալություննե՞ր կլինեն, նա պատասխանել է, որ Թուրքիայում անկախ դատական համակարգ չկա: «Մեր ձերբակալման համար ո'չ Էրդողանի, ո'չ Էլ դատարանի դիմաց խոչընդոտ չկա: Եթե նրան առիթ ընձեռվի, իր կառավարած դատարանի միջոցով դա կիրականացնի: Բայց նա իր ողջ կյանքում չի զգալու այդ հաճույքը»:

Նշենք, որ Դեմիրթաշի կուսակցությունը միակն է, որը կտրականապես դեմ է այս փոփոխությանը: