|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել է, որ բանտում վատացել է կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի առողջական վիճակը: Նա սրտամկանի կծկում է ունեցել:
Հիշեցնենք, որ Դեմիրթաշը ձերբակալվել է նոյեմբերի 4-ին: Իշխանությունները նրան, համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղին և կուսակցության ևս 8 պատգամավորների կալանավորել են՝ ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեղադրանքով:
Ըստ Haber.Sol.-ի՝ Բիլգենը հայտնել է, որ իրենք խիստ մտահոգված են Դեմիրթաշի առողջական վիճակով: Ընդ որում` սա արդեն երկրորդ դեպքն է, որ Դեմիրթաշը սրտամկանի կծկումներ է ունենում բանտում, սակայն համապատասխան մարմինները մերժում են նրա փաստաբանների` Դեմիրթաշին հիվանդանոց տեղափոխելու պահանջը:
Բիլգենը հայտարարել է նաև, որ Դեմիրթաշի ներկայացուցիչները պատրաստվում են դիմել Թուրքիայի բժիշկների ասոցիացիա` անկողմնակալ բժիշկների կողմից համապատասխան հիվանդանոցում ստուգումներ անցկացնելու պահանջով: