|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական հանրահավաքի ժամանակ քննադատել է այն մարդկանց, ովքեր կոչ են անում ազատ արձակել նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին. տեղեկացնում է DHA-ն:
«Նախագահ լինելու համար պետք է լինեն համապատասխան չափանիշներ»,- ասել է նա:
Ի պատասխան Էրդողանի նշյալ մեկնաբանությանը՝ բանտում գտնվող Դեմիրթաշը Twitter-ի էջում գրել է. «Այս անգամ միանում եմ քեզ։ Օրինակ՝ նախագահ լինելու համար անպայման պետք է ունենալ համալսարանի դիպլոմ, բայց մինչև հիմա քո դիպլոմը տեսնող չի եղել»։