|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Պեկինում այսօր կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը. հայտնում է Minval.az-ը` Ադրբեջանի նախագահի կայքին հղումով:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ջանքեր չի խնայի հակամարտության կարգավորման համար:
Ալիևը բարձր է գնահատել ՌԴ-ի ջանքերը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանագահի, հակամարտության կարգավորման գործում:
Կողմերը նաև վստահություն են հայտնել Բաքվի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա հաջող զարգացման հարցում: