կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-27 09:05
Հասարակություն

Նվազում են բնակչության և արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները. «Չորրորդ իշխանություն»

Նվազում են բնակչության և արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները. «Չորրորդ իշխանություն»

««Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական հադորդագրության համաձայն, 2014թ. 5,4 տոկոսով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի, իսկ 3.4 տոկոսով՝ սպառման ծավալները: Սակայն, հատկանշական է այն հանգամանքը, որ գնալով նվազում են բնակչության և արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները: Ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության, 2014թ. բնակչությունը 4.4 տոկոսով քիչ է գազ սպառել, արդյունաբերության ոլորտը՝ 9,4 տոկոս պակաս: Փոխարենը, զազի սպառման ծավալներն ավելացրել է էներգետիկ ոլորտը 16.2 տոկոսով, ԱԳԼՃԿ-ները՝ 5.9 տոկոսով:

 

Նշենք, որ բնակչությունը գնալով քիչ գազ է սպառում. 2013թ-ին էլ այդ ցուցանիշը պակասել էր 0.6 տոկոսով: Բնակչության և արդյունաբերական օբյեկտների կողմից գազի սպառման ծավալների կրճատման այս ցուցանիշն անուղղակի կերպով ընութագրում է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։