|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին մինչեւ ապրիլի 18-ը պատրաստվում է հրաժարական տալ. տեղեկացնում է լիբանանյան «Աս Սաֆիր» թերթը` վկայակոչելով Կահիրեում դիվանագիտական աղբյուրներ:
Թերթի տվյալներով` Բրահիմին Դոհայում անցկացված ԱՊԼ գագաթաժողովից հետո, որի ընթացքում, մասնավորապես, որոշում է կայացվել սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելու օրինականության մասին, խորհրդակցել է իր ընկերների եւ գործընկերների հետ իր հրաժարականի հարցով. տեղեկացնում է Интерфакс-ը:
Հրաժարականում Բրահիմին նշելու է, որ ԱՊԼ երկրներն են պատասխանատու «Սիրիայի քայքայման» համար: