Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը քաղաքական բնույթ է կրում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հայտնի թուրք մտավորական, «Քլարք» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը, ով Երեւանում մասնակցում է «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին:
«Արմենպրեսի» հաղորդմամբ, Աքչամն ասել է, որ առանց պատմական խնդիրները լուծելու` Թուրքիան չի կարողանա կառուցել լավ ժողովրդավարություն: «Այս կարծիքը միայն ես չունեմ, ինձ հետ շատերն են խնդրում Թուրքիայի կառավարությանը` փոխել պատմության վերաբերյալ տարվող քաղաքականությունը: Հույս ունեմ, որ Թուրքիան շուտով կանի դա, ինչը կամաց-կամաց տեղի է ունենում, որի ապացույցը եկեղեցիների նկատմամբ վերջերս իրականացված քաղաքականությունն է, որը նաեւ ժողովրդավարության մասին է վկայում: Թուրքիայում կան հարյուրավոր եկեղեցիներ, որոնք մարդիկ կոչում են հայկական:
Մենք խնդրում ենք մեր կառավարությանը` դրանց նկատմամբ տարվող քաղաքակությունը փոխելով` մաքրել մեր պատմության կեղտոտ էջերը: Դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի համար,այլեւ Թուրքիայի»,- ասաց Թ.Աքչամը: Ըստ նրա` ողջ աշխարհում պետք է ներդնել մի համակարգ, որտեղ մարդիկ կլինեն անկախ, կառաջնորդվեն առանց որեւէ զգացմունքի ու ցավի, կկարողանան անընդհատ փոխանակվել մտքերով:
«Ձեր երկրում էլ քաղաքականությամբ զբաղվողները երբեք չեն խառնվում հանցագործությունների կամ ոճիրների բացահայտմանը»,- ասաց նա: Արգենտինացի գիտնական Լեանդրո Դեսպուիի խոսքով, միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
«Հայոց ցեղասպանության ճանաչմամբ խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում: Բացի այդ` հող կնախապատրաստվի նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ներկայացվող սպառնալիքները»,- ասաց նա: