|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է Մարտունի քաղաք և Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում մասնակցել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը ներկա է գտնվել նաև քաղաքի կենտրոնական հրապարակում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ կազմակերպված տոնական մրցույթ-փառատոնին:
Բակո Սահակյանը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ այն շոշափելի դերակատարություն ունի ազգային ավանդույթների պահպանման և շրջկենտրոններում մշակութային կյանքի աշխուժացման գործում:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: