|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահ Սահակյանը հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ավանդական՝ այն արժեւորելով ազգային սովորությունները պահպանելու ու տարածելու եւ զբոսաշրջությունը խթանելու տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: