կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 12:14
Հասարակություն

Ավիաընկերությունների հետ իրավահարաբերությունների վերաբերյալ խորհուրդների համար գործում է անվճար առցանց հարթակ

Ավիաընկերությունների հետ իրավահարաբերությունների վերաբերյալ խորհուրդների համար գործում է անվճար առցանց հարթակ

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են․

«Ներկայիս COVID-19 համաճարակի պայմաններում որոշ ավիաընկերություններ դժվարանում և/կամ խուսափում են փոխհատուցել ուղևորների չեղարկված չվերթների տոմսերի գումարները կամ ստիպում են ուղևորներին ընդունել վաուչեր, որը ենթադրաբար առաջացնում է հավելյալ դժվարություններ քաղաքացիների համար։

Ընդհանուր կարգի համաձայն, և հատկապես Եվրամիության գրանցման ավիաըներությունների դեպքում, եվրոպական օրենսդրությունը նախատեսում է ուղևորի հայեցողությամբ և համաձայնությամբ գումարը հետ վերցնել կամ դրա փոխարեն վաուչեր ստանալ։

Ոլորտի նորություններին ծանոթանալու, անհրաժեշտության դեպքում բազային իրավական անվճար խորհրդատվություն ստանալու, ինչպես նաև ավիաընկերությունների, մասնավորապես Եվրամիության տարածքում գրանցված ավիաընկերությունների հետ այլ իրավահարաբերությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով կարող եք այցելել Հայաստանում գործող Ուղևորների աջակցության առաջին հայալեզու առցանց հարթակ՝ Passenger.am կայքը կամ դրա էջը սոցիալական ցանցերում (Facebook, Instagram) և ձեր դիմումները ներկայացնել նույն հարթակում՝ խորհրդատվական աջակցություն ստանալու նպատակով»։