կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-04 16:10
Հասարակություն

Ռուս գործընկերների հետ հարկադիրում քննարկվել են ընտանեկան իրավահարաբերությունների հետ կապված կատարողական վարույթները

Ռուս գործընկերների հետ հարկադիրում քննարկվել են ընտանեկան իրավահարաբերությունների հետ կապված կատարողական վարույթները

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը հայ գործընկերների հետ շարունակում են հարկադիր կատարման ոլորտին վերաբերող հարցերի շուրջ աշխատանքային քննարկումները:

Օրվա քննարկումների առանցքային թեման երկու պետություններում ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների իրականացման առանձնահատկություններն են: Գործընկերներին ներկայացվել են Ծառայությունում հարուցված ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների իրականացման առանձնահատկությունները՝ հայցի ապահովում, պարտավորեցում, վտարում:

Ռուս գործընկերների համար առանձնակի հետաքրքրություն են ներկայացրել ոչ գույքային բնույթի վեճերից ընտանեկան իրավահարաբերությունների հետ կապված կատարողական վարույթները, քանի որ առնչվում են երեխաների իրավունքներին: