|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այսօր ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում ընդունվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի առաջարկությունը՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի պաշտպանության ոլորտի սոցիալական բաղադրիչը: Պատգամավորի խոսքով՝ ապրիլյան պատերազմը ստիպում է այդ հարցին ուշադրություն դարձնել:
«Առաջարկում եմ աշխատանքային խումբ ձևավորել պաշտպանության ոլորտի սոցիալական խնդիրները ուսումնասիրելու, համակարգի պրոբլեմներն ու առաջարկները վեր հանելու համար»,- ասաց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել պատգամավորներ ու փարձագետներ` ըստ ցանկության, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ պետք է վերագնահատել պաշտպանության ոլորտի սոցիալական կարիքները, զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրները:
«ՊՆ-ն մշակում է զինծառայողների սոցիալական ապահովության ռազմավարություն, որն առաջիկայում, հավանաբար, կներկայացվի ԱԺ»,- ասաց նա: