Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում խախտումներն ուսումնասիրելու և եզրակացություն տալու համար ձևավորվել է աշխատանքային խումբ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեծածավալ փաստաթղթում առկա արժանահավատ փաստերի հիման վրա, որն ուղարկվել էր նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Աշխատանքային խումբը գլխավորում է նախարարության վերլուծության և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Մուրադյանը։
Խմբին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեղեկանքում ներկայացված թերություններն ու խախտումները և կարճ ժամկետներում համապատասխան եզրակացություն տալ՝ դրանք վերացնելու նպատակով։
Նախարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հավատարիմ է լինելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին և շնորհակալություն հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին բարեխիղճ աշխատանքի, նախարարության համակարգում գործող հաստատություններ պարբերական այցերի և մշտադիտարկման համար։
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում իրականացված մշտադիտարկման այցի ընթացքում հայտնաբերել էր բազմաթիվ խախտումներ: