|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քիչ առաջ «Հայաստան» կինոթատրոնում տեղի ունեցավ Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ծրագրի բացումը: Նաստասյա Կինսկին նշեց, որ զգացված է հայաստանյան ընդունելությունից: Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ շատ բան ունի տեսնելու: «Յուրահատուկ եւ ֆանտաստիկ մի բան էր` լինել այստեղ Օռնելա Մուտիի հետ: Ես իմ կյանքում շատ հաջողություններ եմ ունեցել եւ երբեմն, երբ հաջողությունը գալիս է մեզ մոտ, պետք է շատ արագ վերցնել այն: Հրաշալի է երիտասարդ մնալ: Հեշտ չէ մեծանալը: Մեծանալը կարծես մարտահրավեր լինի մեզ համար: Պետք է ուշադիր լինենք, որ չսայթաքենք եւ սխալներ չգործենք: Սայթաքելու վտանգը միշտ էլ կա: Հավատանք կյանքին եւ ինքներս մեզ` մանավանդ այն պահերին, երբ դժվար է»,- ասաց Կինսկին:
Այժմ կինոթատրոնում Ռոման Պոլանսկու «Թեսս» ֆիլմի ցուցադրությունն է, որի համար Կինսկին 18տարեկանում արժանացել է «Ոսկե գլոբուսի»: