|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքը, որի հեղինակն ու կատարողը հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնելն է, առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի: Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոփնական էջից: Քորնելի «Խոստումը» երգն առաջադրվել է «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում:
Հիշեցնենք, որ Քորնելը այս տարվա մայիսին 52 տարեկան հասակում հանկարծամահ եղավ:
Նա հայտնի է որպես Soundgarden ռոք խմբի կիթառահար ու երգահան: «Խոստումը» ֆիլմը սիրո պատմություն է, որը տեղի է ունեցել Ցեղասպանության օրերին: Գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին:
Կինոնկարի ռեժիսորն է բրիտանացի օսկարակիր Թերի Ջորջը, գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը, ով էլ «Գոլդն գլոբի» մրցանակակիր է, սցենարը գրել է Ռոբին Սվայկորդը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Շառլոտա լը Բոնը, Ջեյմս Կրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Աղդաշլուն և Անժելա Սաֆարյանը: Ֆիլմի արտադրությունը ֆինանսավորվել է ծագումով հայ ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կողմից։