կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-04 14:01
Տարածաշրջան

ՌԴ-ի սահմանած մաքսատուրքերի պատճառով թուրք ոսկերիչները տեղափոխվում են Հայաստան

ՌԴ-ի սահմանած մաքսատուրքերի պատճառով թուրք ոսկերիչները տեղափոխվում են Հայաստան

Վերջին շրջանում Թուրքիայի ոսկերչական արտադրանքի վրա Ռուսաստանի կողմից կիրառվող բարձր մաքսատուրքերի (մինչ 45 տոկոս հասնող) և առաջացած դժվարությունների պատճառով դժվարացել է արտադրանքի արտահանումը Ռուսաստան: «Այդ իսկ պատճառով Պոլսի «Քափալըչարշը»ի (Փակ շուկա) և Քույումջուքենթի ոսկերիչները հայացքներն ուղղել են դեպի Հայաստան և Իրան»,- գրում է Aktifmedya-ն:

Ըստ կայքի` Իրանի նորաբացված շուկայում իրենց տեղն ունենալու համար Պոլսի ոսկերիչները սկսել են մասնակցել այնտեղ կազմակերպվող ցուցահանդեսներին ու քայլեր են ձեռնարկում համատեղ արտադրություն սկսելու ուղղությամբ, իսկ «Քափալըչարշը»-ի և Քույումջուքենթի ոսկերիչները Ռուսաստանի կողմից սահմանված հարկերից խուսափելու նպատակով սկսել են քայլեր ձեռնարկել Հայաստանում արտադրություն կազմակերպելու ուղղությամբ:

Մեծ թվով ոսկերիչներ, որոնց մեծամասնությունը ծագումով հայեր են, նախընտրում են Հայաստանը: «Քափալըչարշը» այցելող զբոսաշրջիկների թվի զգալի անկում է նկատվում, ինչի պատճառներից մեկն էլ շուկայում գործունեություն ծավալող ոսկերիչների` Հայաստան տեղափոխվելն է: «Քափալըչարշը»-ի ամենահայտնի ոսկերչական սրահներից 5-6-ն արդեն, ըստ կայքի, տեղափոխվել են Հայաստան ու այստեղ են շարունակում իրենց գործունեությունը: