կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-17 10:14
Աշխարհ

ԱՄՆ-ը և Ճապոնիան առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ նախնական համաձայնության են եկել

ԱՄՆ-ը և Ճապոնիան առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ նախնական համաձայնության են եկել

ԱՄՆ-ը և Ճապոնիան առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ նախնական համաձայնության են եկել: Այս մասին հայտնում է Reuters  լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարությունը:

«Ուրախ եմ հայտնել, որ իմ վարչակազմը կարողացել է հասնել Ճապոնիայի հետ սակագնային խոչընդոտների վերաբերյալ նախնական համաձայնության, և ես մտադիր եմ համաձայնագիրը կնքել առաջիկա շաբաթների ընթացքում»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Այնուամենայնիվ, Ճապոնիայի համար վճռական հարցի վերաբերյալ հայտարարությունը չի  պարզաբանում, թե արդյո՞ք Թրամփը համաձայնել է չեղարկել ճապոնական տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի համար «սպառնալիք հանդիսացող մաքսատուրքերը»:

Հիշեցնենք, որ դեռ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ը հաղորդել էր, որ պատրաստվում է հասնել Ճապոնիայի իշխանությունների կողմից ավտոմեքենաների և գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերի նվազեցմանը: