Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ համատեղ նիստը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբակցության և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նիստում քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող բազմաթիվ հարցեր, հնչել են տեսակետներ և առաջարկություններ: Այս մասին հայտնում են Միքայել Մելքումյանի գրասենյակից:
Ի թիվս այլ հարցադրումների՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, դիմելով նիստի մասնակիցներին և, մասնավորապես, նախագահող, ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովին, նշել է, որ այս փուլում, երբ քննարկվում է նաև հայ-ռուսական հարաբերությունների հարցը ԵԱՏՄ շրջանակներում, ակնկալում է իր ռուս գործընկերների աջակցությունը հետևյալ հարցերում.
2020թ. հունվարի 1-ից ՀՀ համար երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքի արտոնյալ ժամկետի հնարավոր երկարացման հարցում կոնկրետ աջակցություն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում, քանի որ ՀՀ շուրջ 20 հազար քաղաքացիներ, ըստ էության, կմնան առանց աշխատանքի և եկամտի, իսկ ՀՀ պետական բյուջեն կկորցնի շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ և ՌԴ առևտրաշրջանառությունը 2018 թ. մոտեցել է ընդհուպ 2 մլրդ ԱՄՆ դոլարին, սակայն ռեզերվներն ավելի քան մեծ են, և այստեղ հարցերից կարևորագույնը Վերին Լարսում ճանապարհային խնդիրներն են, ուստի Մելքումյանն առաջարկում է, որպեսզի այստեղ գործի մշտական մոնիտորինգի համակարգ երկու երկրների կառավարությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երկու երկրների խորհրդարանների միջև:
Նիստը նախագահող ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը նշել է, որ Միքայել Մելքումյանի առաջարկները կներառվեն միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ, ուստի և կդառնան քննարկման առարկա: