Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեղծված ռազմա-քաղաքական վիճակը փակուղային է. այսօր լրագրողներին կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ստեղծված ռազմական ու քաղաքական վիճակի մասին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը նյութականացրեց իր ագրեսիան` խոսքից անցավ գործի:
Հարցին, թե ի՞նչ կարող էին քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ Ստեփանակերտում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ հավանաբար այդ երկխոսության գլխավոր հարցը հենց այդ փակուղային վիճակն է եղել:
Պատգամավորի կարծիքով` Ռուսաստանը ՄԽ համանախագահող երկրներից մեկն է և բազմիցս արտահայտվել է, որ կողմ է շփման գծից դիպուկահարների հեռացմանը, ինչպես նաև հետաքննող մեխանիզմների ներդրմանը:
Ըստ Արտակ Դավթյանի` հակամարտությունը անպայման լուծվելու է, դա ժամանակի հարց է, և այդ լուծումն առանց ԼՂՀ-ի չի կարող լինել:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, որին Հայաստանը անդամակցում է, և որը մինչ այժմ լուռ է, Արտակ Դավթյանը նշեց. «ՀԱՊԿ-ը արտաքին սահմանների խնդիր է լուծում, սակայն Ադրբեջանին սանձողը միայն մենք ենք: Եկեք զգայականությունից զերծ մնանք, մենք ունակ ենք մեզ պաշտպանել»:
Պատգամավորը վստահ է, որ թեև այս օրերին հակառակորդի զինուժի տեղաշարժ կա, սակայն պատմականորեն մայիսը հաղթական ամիս է հայերի համար:
«Հայկական կողմը հո չի սպասի, որ տեղաշարժեր անեն, գան, մոտենան, այլ պետք է ոչնչացնեն: Թե սա ինչի՞ կհանգեցնի, ես կասկած չունեմ, որ ԼՂՀ նոր Սահմանադրությամբ Արցախի տարածքը կավելանա, այսինքն` եթե ուժը պետք է խոսի ու զսպի, ապա որևէ մեկը կասկած չունի, որ մենք պատրաստ ենք ոչ միայն համարժեք, այլև անհամարժեք ուժ կիրառել»,- ասաց Արտակ Դավթյանը:
Հարցին, թե արդյո՞ք պատերազմը և միջազգային հանրության անտարբերությունը չի նշանակում իշխանության վարած դիվանագիտության լիակատար ձախողում, պատգամավորը չհամաձայնեց: