|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«ԱՄՆ-ի նախագահը «Truth» սոցիալական ցանցում կրկին սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին։
Գրառման մեջ հայհոյաբանությունների գործածությունը լավ ազդանշան չէ, քանի որ Իրանում ավանդական ընկալումները ենթադրում են, որ հայհոյանքների դիմելը զայրույթի նշան է, ուստի պարզ է, որ ԱՄՆ-ի նախագահը պատերազմում բախվել է փակուղային իրավիճակի։
Իրանում սա համարում են ցուցիչ, որ իրենց գործողությունները արդյունավետ են, ուստի պատերազմը պետք է դադարեցվի հենց իրանական պայմանների հիման վրա»։