Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը (Կոկորդիլոս՝ մականունով) հերթական առիթն է ստեղծել՝ որ «փայլի» լրատվադաշտում: «168 ժամ»-ին հայտնի է դարձել, թե ինչ մեթոդներ է գործի դրել Արարատի մարզպետը՝ Արամայիս Գրիգորյանի և մյուս մարզպետների նշանակած կադրերից ազատվելու համար:
Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում, գրավոր հիմնավորում է պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա մեկ րոպե ուշացումով շեֆին արձագանքելու մեջ»: Փակուղային վիճակում «շեֆին» օգնության են հասել մարզպետարանի մյուս աշխատակիցները՝ հասկացրել են, թե՝ ծառայողական քննություն նշանակիր, թող գնա՝ չափը ճանաչի, որ իմանա՝ օրենքի լեզվով հետդ խոսելն ինչ բան ա…
Ի դեպ, լրիվ առանձին թեմա է նրան այս պաշտոնում չհաստատելու պայմանը:
Դերմոյանին ներկայիս կարգավիճակում երկար պահելու պատճառը հետաքրքիր նախապատմություն ունի: Մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, ով, աշխատակիցների խոսքով՝ փաստացի իրականացնում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները, բաղձալի բարձր պաշտոններ նվաճելու համար ջանացել է, բայց ստաժը բավարարելու խնդիր ունի։ Հեղափոխական մարզպետը նրան տեսնում է միմիայն աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, այդ պաշտոնից բխող հանձնարարականներ է տալիս նրան, սակայն Միրզախանյանը՝ քաղծառայողի մասին օրենքի պահանջից ելնելով՝ ստիպված է դեռ երկար սպասել:
Նշենք, որ իր ազգականներից շատերին է Գարիկ Սարգսյանը մարզպետարանում պաշտոններ բաշխել, ընդհուպ՝ բաջանաղին նշանակելով տեղակալ: Եվ այդ հաջողակ ազգականներից մեկը նաև Լիլիթ Միրզախանյանն է:
Լիլիթ Միրզախանյանը մարզպետի մորաքրոջ հարսն է, միջավայրում խոսում են, թե Լիլիթի մյուս առավելությունը մարզպետի տված բացառիկ իրավունքներն են, որով օժտված է թե՛ մարզպետարանի աշխատակիցների շրջանում և թե՛ ազգականների համար, իսկ թե ինչո՞ւ, աղբյուրը դեռևս լռում է:
Նշենք, որ հեղափոխությունից հետո Նոր կյանքի գյուղապետից միանգամից մարզպետի պաշտոնին հասած Գարիկ Սարգսյանը շատ անգամներ է օգտվել ընտանիքի քավորի՝ Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունից: Նրան ներվել են մի շարք սկանդալային պատմություններ, հայտնի միջադեպը՝ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ, մարզում իրավիճակին չտիրապետելու հայտնի պատմությունը՝ կապված «40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածքների հետ»»,-գրում է թերթը:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: