Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով` հոկտեմբերի 10-ից հետո երկրում իրավիճակային փոփոխություն է տեղի ունեցել: «Եռյակի երկու հանրահավաքները վկայում են, որ իշխանության և հասարակության միջև անջրպետ գոյություն ունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա և հավելեց, որ այդ ընթացքում եռյակի ղեկավարները շատ կարևոր մեսիջ են հղել ժողովրդին:
Պատգամավորի խոսքով` խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերը գնում են ամբողջական իշխանափոխության, սակայն թե ինչպիսի հաջորդական պահանջներով դա կլինի, եռյակը չի հայտարարելու:
Yerkir.am-ի հարցին` Գագիկ Ծառուկյանը կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Մարգարյանը պատասխանեց.
«Մենք հայտարարել ենք, որ նոր իշխանություն ենք ձևավորելու, մենք հիմա գնում ենք այդ ուղղությամբ: Մենք մեծացնելու ենք ճնշումն իշխանությունների նկատմամբ: Մենք ներկայացրել ենք խնդիրներ, որոնց լուծումը չի եղել, հետևաբար` ստացվում է կա'մ չեն անում, կա'մ դիտմամբ չեն անում»:
Ըստ նրա` նման պարագայում իրենք, մեծացնելով շարժման շրջանակները, պարտադրելու են իշխանություններին այդ խնդիրներին լուծում տալ:
«Միաժամանակ, մենք առաջարկելու ենք փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, որից հետո մենք արդեն կգնանք ընտրությունների»,- նշեց պատգամավորը: