Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունը, իհարկե, կապված է ԼՂ անկախության ճանաչման և հանրապետության պարագծով այն բոլոր տարածքների կամ դրանց մի մասի վերադարձի հետ, որոնք նախկինում ԼՂԻՄ-ի կազմում չեն եղել, սա ցանկացած մոդելի մակերևույթին է: Այս մասին Երևանում անցկացվող «Լազարյան» ակումբի նիստում ասաց Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Բայց այսօր ստեղծված պայմաններում շրջանների վերադարձի փոխարեն ապագայում ինքնորոշման քննարկման անցկացումը հազիվ թե իրական է: Նախևառաջ, ադրբեջանական կողմը 2016-ի հրադադարի ակնհայտ խախտողն է, նա ավելացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, և չի եղել մի ամիս կամ տարի, որ հարցը ուժով լուծելու մասին հայտարարություններ չլինեն», - ասաց Զատուլինը:
Ըստ նրա՝ այս իրավիճակում դժվար է, որպես բարի կամքի դրսևորում կամ փաթեթային սկզբունք, խոսել տարածքների վերադարձի մասին:
«Առավել ևս, գիտենք, որ սա ԼՂ-ի համար շատ լուրջ ռիսկ է նշանակում: Այս ռիսկին նա կարող է գնալ միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը համաձայնի ճանաչմանը կամ անվտանգության երաշխիքներին»,- հավելեց նա:
Զատուլինն ակնարկեց, որ Բաքվի՝ տարածքների վերադարձի վրա հիմնված քաղաքականությունը փակուղային է, նույնը առկա է նաեւ Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում:
«Ադրբեջանի համար ԼՂ-ի շուրջ իրավիճակի լարումը փակուղային է, ինչպես ցանկացած երկրի համար, որն իր քաղաքականությունը կառուցում է տարածքների վերադարձի վրա: Սա փակում է հարցը խաղաղ լուծելու ճանապարհը»,- ամփոփեց նա: