կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 14:16
Քաղաքական

Տարկետման իրավունքը պետք է տարածվի բացառիկ դեպքերի վրա. ՀՀԿ-ական

Տարկետման իրավունքը պետք է տարածվի բացառիկ դեպքերի վրա. ՀՀԿ-ական

Հայաստանում արական սեռի ուսանողների գերակշիռ մեծամասնությունը 18 տարին լրանալուն պես մեկնում է բանակ: Սակայն դա նրանց չի խանգարում վերադառնալուց հետո խորանալ գիտության մեջ, շարունակել ուսումը. այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը` հավելելով, որ այն տեսակետը, թե տարկետման վերացումը կարող է խնդիրներ առաջացնել, համոզիչ չէ:

«Հայաստանում պատերազմը, կարծես, բնական վիճակ է, մենք հարմարվել ենք այս վիճակին և կարծում ենք, որ տարկետման իրավունքը պետք է գործի միայն հատուկ դեպքերում: Պետք է զորակոչվեն բոլորը, բացառությամբ մեկ-երկու դեպքերի, որոնք կարգավորելու համար պետք է օրենք մշակվի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ տարկետման իրավունքը պետք է տարածվի բացառիկ դեպքերի վրա՝ օլիմպիադաներ շահած, գիտության մեջ իսկապես խորամուխ երիտասարդների համար:

«Կան մասնագիտություններ, որոնք պետական պատվեր չունեն, և 18 տարին լրանում է, գնում է բանակ: Այն կարծիքը, թե գնում են բանակ և հետ են գալիս ու քիչ են հետաքրքրվում գիտությումբ, ճիշտ չեմ համարում: Ես ունեմ բազմաթիվ օրնակներ, որ նրանք ավելի կայացած են լինում և հասկանում են, թե արդյո՞ք պետք է խորանալ գիտության մեջ: Հետևաբար, այն, որ տարկետման իրավունքի վերացումը կարող է նպաստել գիտության ոլորտում առկա խնդիրներին, այդպես չէ»,- ասաց Թորոսյանը:

Նա շեշտեց, որ տարկետման իրավունքը պետք է տարածվի բացառապես պետպատվերի շրջանակներում բուհ ընդունված ուսանողների վրա: ՀՀԿ-ական պատգամավորը, միաժամանակ, չբացառեց, որ ապահովված խավի շատ երիտասարդներ բանակից խուսափել են հենց կրթական ոլորտի բացթողումների և կոռուպցիոն միջամտությունների արդյունքում: