|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ-ն սկսելու է քննարկել Համաներման նախագիծը: Շատերին հետաքրքրում է՝ արդյոք համաներումը կտարածվի՞ թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերով անցնող պաշտոնյաների վրա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համաներումը չի տարածվի, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա: Ինչպես հայտնի է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնական լիազորությունները անցնելու եւ ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու համար՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կապված:
Համաներման նախագծում հստակ նշվում է` եթե որեւէ քրեական գործով կա գույքային պահանջ, մինչ այն չհարթվի, համաներումը չի տարածվի ամբաստանվող անձի վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: