Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարան էր եկել: Նա օրերս է վերադարձել սահմանից: Լրագրողների հետ զրույցում Սարոյանը ներկայացրեց սահմանային իրավիճակը և մի քանի դիտարկումներ արեց ադրբեջանական կողմի վարած քաղաքականության վերաբերյալ:
Սարոյանի խոսքով` տեղեկատվական պատերազմն էլ պետք է մեզ մոտ ուժեղ հիմքերի վրա լինի: «Լրատվական պատերազմն էլ պետք է ուժեղ լինի, դրանց տերը պտի թաղեք կարգին, բա դուք էլ պտի ստեղ կռվեք»,- ասաց նա և հավելեց, որ զենք-զինամթերքի մասին ստեր էին ասում: «Ով ինչ ասես խոսում ա, բա որ չկա, ո՞նց ենք դեմներն առնում, ո՞նց ենք կարում, որ հարձակվում են մեր վրա, հետ շպրտենք: Եթե զենք-զինամթերք չունենք, չենք կարում կռվենք, ո՞նց ա թուրքը գնում ռուսին խնդրում, որ կանգնացնեն պատերազմը, էս ա ամբողջ խնդիրը: Եթե չենք ուզում գերի դառնանք էդ անասուն ազգին, մենք միասնական պետք է լինենք, շան ծեծ պտի տանք դրանց»,- ասաց Սարոյանը:
Նրա կարծիքով` մեր նախահարձակ լինելն էլ ճիշտ չէ: «Մենք տենց սխալ չենք կարա անենք, քանի որ մենք անենք տենց բան, մենք տակից դուրս չենք գա, մենք խի՞ պտի հարձակվենք, բայց որ փորձեն շատ համը հանեն, տեղներս նստող չենք: Թուրք ա, հո մեր քեռու տղեն չի՞, որ խաղաղ բնակավայրերին չկրակի, նենց չի, որ մենք էլ նստած, քնած նայում ենք, արժանի հարված ենք տալիս, ամեն ինչ էլ անում ենք, բայց լայնամասշտաբ պատերազմի համար մենք, որ սկսենք, հետո տակից դուրս չենք գա, սխալ դուրս կգանք մենք, դրա համար իրանց ա ձեռ տալիս, մեզի ձեռ չի տալիս, մենք պատերազմ չենք սկսելու, բայց եթե մեզի պարտադրված պատերազմի մեջ քաշեն, էն վախտ պատերազմը կստանան»,- ասաց նա:
Սարոյանը նշեց նաև, որ չի բացառում լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը, որովհետև թուրքը մնում է թուրք:
Պաշտոնյաների` զինամթերքի ձեռք բերման համար «կուլակաթափելու» մասին խոսելով` Սարոյանն ասաց. «Էս խառը մոմենտին ի՞նչ կուլակ, զորքից հարցրա, զենքից հարցրա, էս խառը պահին ընգար կուլակների հետևից: Ես խաբար չեմ դրանցից: Ամեն մեկն էլ իրա փայը կբերի, կտա, որ զգաց պետք ա: Ես ասել եմ, որ հարուստներն ավելի շատ կորցնելու բան ունեն, քան աղքատները, ընենց որ էդ հարուստներին պետք չի կուլակաթափ անել, ինչ ունի, կբերի, կտա»:
ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկություններին անդրադառնալով` Սարոյանն ասաց, որ գլխավոր հրամանատարը միշտ ճիշտ է: «Ուրեմս մի բան ասեմ, որ մեր էս ամեն ինչին գլխավոր հրամանատարն ամենաշատն է ծանոթ, էդ մարդն ամեն պաշտոնին եղել ա և էսօր իրանից լավ ո՞վ կարա ասի Քելբաջար, Հորադիզ, Ֆիզուլին… Չկա տենց տերիտորիա, եթե գլխավոր հրամանատարը որոշել ա, ուրեմս տենց պտի ըլնի»,- ասաց նա:
Սարոյանը նշեց նաև, որ ցանկացած բանակ միշտ էլ ունի նոր զինտեխնիկայի կարիք: «Զինտեխնիկայի կարիք միշտ էլ ունենք, դաժե էրեկ մեր գլխավոր հրամանատարը մի լավ խոսք ասեց` աշխարհի ամենահարուստ երկրներն էլ, որ փողի խնդիր չունեն, էդքան զինված չեն, ինչքան, ասենք, մյուսները, մեկը մեկից կարա շատ բան ունենա, հո՞ մենակ փողով չի, բացի դրանից` էդ զինտեխնիկան օգտագործող ա պետք»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով`սահմանին գտնվող կամավորականները հիմա մեր կանոնավոր բանակի ենթակայության տակ են, հրամանները ստանում են պաշտպանության նախարարից, բոլոր հրամանները մի տեղից են:
Սարոյանը պատասխանեց տարածքների հանձնմանը վերաբերող հարցերին և ընդգծեց, որ որևէ տարածքի հանձնման մասին էլ խոսք պետք է չլինի: «Ոչ մի տարածք էլ չենք տա, ոչ մի բան: Մենք խնդիրը դրել են, երբ Ղարաբաղի անկախությունը կճանաչեն, երբ ամեն խնդիրը կլուծվի, ու երբ կզգանք, որ զինվորական խնդիր չկա, երբ աշխարհը գառանտյա կկայնի, էն վախտ կնայենք: Բա ո՞վ ա դրանց բան տվողը, եթե չճանաչվի, բա տանք, ընգնենք կրակ, գանք տո՞ւն, հետո՞ բա: Գրող էլ չենք տա, գրողը կպնի իրանց ջանին»,- ասաց պատգամավորը և հավելեց. «Էն որ ասում են գրավին, բան, տենց բաներ չկա, տեղեր կան, որ էդ դիրքը կարևոր չի պահելու համար, խնդիրներ կան, հիմա էդ մի քանի մետրը ոչ մի բան չփոխեց, էդ մի հատ դիրք ա, մենք որոշակի տարածք են հետ վերցրել, դիրքային առավելությունը մերն ա, ոչ մի խնդիր չունենք»:
«Ուրեմն նայեք` Ալիևն էն ժամանակ իրա կայֆերով էր, իրա կազինոները, տաշի-տուշիները, ինքը խաբար չէր` իրա հերը ինչ կռվի մեջ ա, Ստամբուլից հազիվ հերը գնաց, բռնեց-բերեց, բայց կռիվը պրծավ: Բայց նավթադոլարները տեսավ էդ մարդը, կատաղավ, ֆորմեք հագցրեց, սև գծեր քաշեց էդ զինվորների վրա, իմացավ սաղ Ռեմբո են դրանք: Իրա նպատակը ո՞րն էր` շատ սիրուն ձևով դաբրոները վերցին, փորձեցին մտնել, ուրբաթ սկսեցին, որ ուրբաթ, շաբաթ, կիրակի ու երկուշաբթի, իրա մտածելով, սաղ վերցնեն, մի քանի ռայոն, Մարտակերտ: Ինքը չմտածեց, որ իրա էդ քուռոները չեն կռվելու, շան ծեծ կերան»,- ասաց Սարոյանը:
Նա հավաստիացրեց, որ մեր հետախուզությունը խնդիր չունի: «Էտի շատ արագ ա կատարվում, ախր ամեն օր կրակոցներ կան, ամեն օր սնարյադով, բանով խփում էին ու սովորական բան էր դարձել տեխնիկայի շարժը, չեն պատկերացրել, էլի»,- ասաց նա:
Սարոյանը նշեց նաև, որ համաձայն չէ այն տեսակետին, որ սահմանին միայն անապահով ընտանիքների զավակներն են կռվում: Դիտարկմանը, թե որևէ պաշտոնյայի զավակ չկար զոհվածների թվում, պատասխանեց. «էնքան կկռռաք, մինչև մեր էրեխեքներն էլ կզոհվեն»:
Անդրադառնալով ՌԴ-ի և միջազգային հանրության դիրքորոշմանը, Սարոյանը նշեց. «Որևէ մեկն էլ չի ուզում, որ էս կռիվը պրծնի, ոչ մի պետությանն էլ ձեռք չի տալիս: Մեր էս էրկու ժողովրդին էլ կռվցնելու են, իրանք մեջտեղը օգտնվեն»: