Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե խոսում եք դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրրբեջանականն է, ըստ Yerkir.am-ի, այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախրար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Կապանում արած այն հայտարարությանը, թե Ապրիլյան քառօրյա պատերազմը իրականացվել է ՌԴ իմացությամբ:
«Ինձ համար մութ, չբացահայտված կողմեր չկան Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված: Վերջակետ դրեք այս ամենին: Հանձնաժողովն իր աշխատանքում ավելի խորանալով լրացրել է այն ամենը, ինչ եղել է այն ժամանակ» ,- նշեց Սեյրան Օհանյանը:
Դեպքերը տեղի են ունեցել 4 տարի առաջ և պաշտպանության նախկին նախարարը ամենօրյա ռեժիմով այդ հարցով չի զբաղվել:
«Որոշ բաներ իրենք հիշեցրեցին, որոշ բաներ քննարկման ընթացքում փոխլրացրեցինք: Այդ ամենը կբերի հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի» ,- ասաց նա:
Սերյան Օհանյանը նախկինում էլ, հիմա էլ նույն կարծիքին է, եթե Արցախի հետ ինչ որ բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պետք է պայքարել: Եվ օրակարգում չկա տարածքներ զիջելու մասին որևէ թեզ:
Նիկոլ Փաշինյանը Կապանում հայտարարել էր, որ առկա է փաստաթուղթ, որով Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել 7 տարածք հանձնել:
«Տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկը, ոչ մի խոսակցություն չի ունեցել» ,- փաստեց Օհանյանը:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում նիստ էր հրավիրել 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որին հրավիրվել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: