|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փաշինյանը հայ ժողովրդի հետ շատ ստոր խաղ է սկսել: Իմ տեղեկություններով` պատրաստվում է երկու փաստաթուղթ. այս մասին գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրապարակախոս Արամ Գաբրելյանովը։
«Առաջինն ուղղակի ոչ մի բանի մասին է, ամեն լավ բանի համար և դեմ ամեն վատին: Երկրորդը գաղտնի արձանագրություն է տարածքների, անկլավների հանձնման և Արցախի նկատմամբ նկրտումներից հրաժարվելու մասին: Գաղտնի արձանագրությունը պատրաստում են անձամբ Նիկոլն ու կինը, գործին մասնակից է Հայաստանի պաշտպանության նախարարը և ադրբեջանական լափամանին կերակրվելով հայտնի Կարապետյանը (հավանաբար, խոսքը Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասին է, որի կինը, ըստ տեղեկությունների, միջնորդ է Փաշինյանի և Ալիևի միջև): Արտաքին գործերի նախարարությունն ու անձամբ Այվազյանը մեկուսացված են փաստաթղթերի նախապատրաստումից: Գրողի տարած Ռիբենտրոպ, շա՛ն տղա», – գրում է Գաբրելյանովը։