|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ապրիլի սկզբից տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածները գտնվում են տարբեր բժշկական հաստատություններում: Ըստ նրա` ամենօրյա տեղեկություններ է ստանում ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվողների մասին:
«Թերևս ունենք ծայրահեղ վիճակում գտնվող վիրավորներ, բայց մնացածի վիճակը կայունանում է, և հուսով եմ, որ ավելի կլավանա: Բազմաթիվ դուրս գրման դեպքեր են եղել»,- ասաց նախարարը, ապա հավելեց, որ երեկ և այսօր վիրավորվածներից մեկին Երևան են տեղափոխել` կրծքավանդակի շրջանի վիրավորումով: Այլ վիրավորների մասին նախարարը չխոսեց, միայն նշեց, որ այդ մասին ՊՆ-ն ավելի ճշգրիտ ինֆորմացիա կհաղորդի:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: «Մենք ամենօրյա պայքարի խնդիր ունենք, կայունացման խնդիր: Մնացած ծանրների հետ կապված էլ մենք տեղեկատվություն ունենք, բայց հույս ներշնչող իրավիճակ է, և կարծում եմ, որ հետագայում խնդիրները կլինեն նվազագույնը: Վիրավորվածներ ունենք, որ հետագա բուժման կարիք կունենան` պրոթեզավորման և այլ հարցերի հետ կապված»,- ասաց նա: