Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-04-04 12:22
Հասարակություն

Վիրավոր զինծառայողների վիճակը դեպի դրականն է գնում

Վիրավոր զինծառայողների վիճակը դեպի դրականն է գնում

Տեղեկացրել էինք, որ Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակման ժամանակ վիրավորված զինծառայողներից երկուսը: Yerkir.am-ի հետ զրույցում հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը հայտնեց, որ տղաների վիճակը զգալիորեն բարելավվել է:

 

«Երկուսը տեղափոխվել են հիվանդասենյակ: Սարգիս Գաբրիելյանի վիճակը գնահատվում է բավարար, իսկ Էդգար Մարտիրոսյանինը` բավարարին մոտ: Ինչ վերաբերում է Մարտակերտի հոսպիտալում գտնվող Գոռ Դարմանյանին, ապա նրա մոտ էլ դրական փոփոխություն է նկատվում` արհեստական շնչառության սարքն անջատել են, տղան ինքնուրույն է շնչում, կարող ենք ասել` դանդաղ, բայց դեպի դրականն է գնում տղայի առողջական վիճակը»,- հայտնեց Ասատուրյանը` հավելելով, որ հաջորդ շաբաթ կքննարկվի Գոռին Երևան տեղափոխելու հարցը:

 

Հիշեցնենք, որ Էդգար Մարտիրոսյանը որովայնի վիրավորում ուներ /հաստ եւ բարակ աղիների վնասումով/ և վիրահատվել էր Մարտակերտի հոսպիտալում: Սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի տրավմատիկ ամպուտացիա, ինչպես նաև բեկորային վնասվածքներ, իսկ Գոռ Դարմանյանի ոտքն է անդամահատվել: