Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը առողջապահության համակարգի աշխատակիցներին և լրագրողներին ներկայացրեց նախագահի հրամանագրով առողջապահության նախարար նշանակված Հարություն Քուշկյանին, ինչպես նաև իր որոշումը՝ Զոյա Լազարյանին նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
Կառավարության ղեկավարը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Հ. Քուշկյանին ԼՂՀ առողջապահության նախարարությունը ղեկավարելու` նախագահի առաջարկն ընդունելու համար:
Վարչապետը ողջունեց նաև Զ. Լազարյանի որոշումը` շարունակել աշխատել համակարգում, և համոզմունք հայտնեց, որ այդ երկու գործիչների միասնական աշխատանքի արդյունքում Արցախի առողջապահական համակարգը լուրջ ձեռքբերումներ է ունենալու:
Ա. Հարությունյանը, ընդգծելով առողջապահության ոլորտի կենսական նշանակությունը հանրապետության համար և այդտեղ կատարված հսկայական աշխատանքները, համակարգի զարգացման, հետագա բարեփոխումների իրագործման և բնակչության շրջանում վստահության մակարդակի բարձրացման ճանապարհին կարևորեց նոր նախարարի նշանակումը:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Հ. Քուշկյանի փորձառությունն ու հմտությունները թույլ են տալու բարձրացնել ոլորտի զարգացմանը նվիրված՝ նախագահի նախընտրական և կառավարության ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
Իր խոսքում նորանշանակ նախարարը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահին բարձր վստահության համար՝ պատրաստակամություն հայտնելով աշխատել հանրապետության առողջապահական համակարգի զարգացման ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: Նա համոզմունք հայտնեց, որ թիմային աշխատանքով համակարգի ողջ անձնակազմը հասնելու է իր առջև դրված խնդիրներին:
Նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Զ. Լազարյանը իր հերթին շնորհավորեց Հ. Քուշկյանին և վստահություն հայտնեց, որ նա ի վիճակի է լինելու ի մի բերել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների առկա ներուժը տեղի առողջապահական համակարգը զարգացնելու ճանապարհին: