Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
63 համարի ավտոբուսի պայթյունի հետևանքով ծանր վիճակում գտնվող երկու դեռահասներին քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին հիվանդանոցից հայտնեց yerkir.am-ի լրագրողը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատանիներին համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, և նրանց վիճակը ծայրահեղ ծանրից դարձել է ծանր:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ պայթյունից տուժած հղի կնոջ և նրա պտղի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, առաջիկայում նա էլ կտեղափոխվի Հանրապետական ծննդատուն` հերթական բուժումն այնտեղ շարունակելու:
Նախարարը հավաստիացրեց, որ այս պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: «Տուժածները հիմնականում ստացել են բեկորային վնասվածքներ, այրվածքներ, ունեն լսողությսն հետ կապված խնդիրներ: Ծանր տուժած տղաներից մեկը սրունքի հատվածում է ստացել վիրավորում, շատ արյուն է կորցրել: Առաջիկայում ևս մեկ տուժած կտեղափոխվի լսողության խնդիրներով զբաղվող մասնագիտական բուժկենտրոն»,- հայտնեց Արմեն Մուրադյանը: