կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-10 15:22
Իրավական

Նախարարը կառավարությանը ներկայացրեց ՄԻԵԴ-ի` Հայաստանի դեմ կայացրած վճիռները փոխհատուցելու վերաբերյալ նախագիծը

Նախարարը կառավարությանը ներկայացրեց ՄԻԵԴ-ի` Հայաստանի դեմ կայացրած վճիռները փոխհատուցելու վերաբերյալ նախագիծը

Այսօր կառավարության նիստում  արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը հաստատման ներկայացրեց որոշման նախագիծ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին, որով նախատեսվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի»  և «Դավթյան ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2015թ.  կայացրած վճիռները կատարելու նպատակով  ՀՀ 2015 թ. պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 71,160 եվրոյին համարժեք դրամ, որից՝ 62,100 եվրոյին համարժեք դրամը՝ «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար, իսկ 9,060 եվրոյին համարժեք դրամը՝ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար: