կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-25 18:54
Իրավական

Քրեական գործ՝ Վարդենիսում հնչած կրակոցների դեպքի առթիվ

Քրեական գործ՝ Վարդենիսում հնչած կրակոցների դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքի բնակչին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:

2016 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 20:35-ին, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:50-ին, «կոնքի և ձախ ազդրի վերին երրորդականի միջանցիկ վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ Վ.Մանուկյանը:

Նախնական տվյալներով՝ Վ.Մանուկյանը նշված վնասվածքն ստացել է 2016 թվականի ապրիլի 24-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի «Սուրբ Վարդան» կոչվող վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը, ներկայումս կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը պարզելու, գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: