կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-28 11:30
Իրավական

«ՍԱՍ»-ի դիմաց հնչած կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել

«ՍԱՍ»-ի դիմաց հնչած կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել

2015 թվականի ապրիլի 27-ին՝ ժամ 19։30-ի սահմաններում, Աբովյան փողոցում հրազենից արձակված կրակոցի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 2015 թվականի ապրիլի 27-ին` ժամը 19:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ապօրինի ձեռք բերված և պահվող հրազենից արձակել է կրակոց, որի հետևանքով վնասվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 36 հասցեում(ՍԱՍ սուպերմարկետի դիմաց)գործող սուպերմարկետի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրի զննության ընթացքում հիշյալ ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակից հայտնաբերվել է կրակված գնդակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։