|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում կրակ է արձակվել նույն բնակավայրի երկու բնակիչների՝ 12-րդ փողոցում գտնվող առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, իսկ նշված առանձնատների արտաքին պատերը և պատուհանները հրավտանգ եղանակով վնասվել են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն։