Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ագարակում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով։
Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ագարակի բնակիչ, 1962թ. ծնված Ս.Հովհաննիսյանի հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող 28-ամյա Ռ.Աթանեսյանը, 30-ամյա Բ.Ավետիսյանը ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանել են նրա հետ: Այնուհետև նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Ռ.Աթանեսյանին պատկանող «Պորշե Կայեն S 4.5» մակնիշի, Բ. Ավետիսյանին պատկանող «Մերսեդես Բենց E 320» մակնիշի և Լ. Ալավերդյանին պատկանող «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենաներով դարանակալել են Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 22-րդ շենքի բակում, ապա «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող անձը վարելով հարվածել է Ս. Հովհաննիսյանի վարած «Նիսսան Իքստրեյլ» մակնիշի ավտոմեքենայի ձախ հատվածին։
Այնուհետև նշված ավտոմեքենաների մեջ գտնված երկու անձինք երկու հրազեններից Ս.Հովհաննիսյանի ուղղությամբ արձակել են կրակոցներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով՝ վերջինիս փախուստի դիմելու պատճառով, չեն կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին:
Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մարդուն դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու փորձ): Նախաքննությունն իրականացվում է Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում, ստեղծվել է քննչական խումբ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել է արճիճե 7 կոտորակ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հրազենները հայտնաբերելու, միջադեպին ներկա անձանց շրջանակն ամբողջությամբ պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։