կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-21 17:00
Աշխարհ

Ռուսաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ մենք կամակատար չենք լինելու. Լուկաշենկո

Ռուսաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ մենք կամակատար չենք լինելու. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում ռուսներին և ՌԴ ղեկավարությանը` հաշվի առնել պետության ինքնիշխան և անկախ կարգավիճակը. հայտնում է Интерфакс-ը: Այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է Ազգային ժողովին և Բելառուսի ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձում:

«Ես ցանկանում եմ, որ ռուսաստանցիները, հատկապես՝ Ռուսաստանի ղեկավարությունը, հասկանան, որ մենք կամակատար չենք լինելու: Մենք ինքնուրույն, ինքնիշխան պետություն ենք, որը ձեզ հետ մի տանն է ապրում, բայց իր բնակարանն ունի: Թեկուզ փոքր, ոչ մեծ,  բայց` իր բնակարանը: Ի դեպ, սա նաև Ռուսաստանի ներկայիս նախագահի խոսքերն են»,- ասել է Լուկաշենկոն:

«Ռուսաստանի նախագահը պատրաստ է դրա վրա կառուցել մեր հարաբերությունները: Այդ դեպքում ինչո՞ւ են ոմանք, այդ թվում՝ նաև իշխանամետ «բարձրախոսները», այլ բանի վրա  կենտրոնանում, և գործը հասնում է զրպարտանքի։ Հարկավոր է դրան վերջ տալ, դա լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Բելառուսի նախագահը: