Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գլխավոր շտաբի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրում իրավիճակը «շարունակում են լարել»,- հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Նա ընդգծել է, որ «ոչինչ չի ստացվի» նրանից, ինչ տեղի է ունենում Բելառուսի փողոցներում:
«Մենք երկիրը ոչ մեկին չենք տա: Մենք իրավիճակը կպահենք »,- հավելել է Լուկաշենկոն:
Նախագահը նշել է, որ Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում, հետեւաբար «մենք երբեք չենք հանդարտվել»: Քաղաքական գործիչը եզրակացրել է, որ երկրի իշխանությունները միշտ պետք է պատրաստ լինեն «ժամանակին արձագանքելու ցանկացած սպառնալիքներին»:
Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը եւ չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Գործող նախագահի վերընտրվելուց հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որը վերածվել է ոստիկանների հետ բախումների: Ցույցերի ընթացքում ոստիկանությունը եւ ներքին զորքերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել։
Ավելի ուշ գործադուլ է սկսվել երկրի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում, որոնց աշխատակիցները պահանջել են նոր ընտրություններ եւ ցույցերի մասնակիցների հանդեպ դաժան վերաբերմունքի դադարեցում: Ընդդիմության բոլոր թեկնածուների շտաբերը հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ օգոստոսի 9-13-ը հանրապետությունում ձերբակալվել է մոտ 7000 մարդ, նրանց մի մասն արդեն ազատ է արձակվել: