Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր ռուս գործընկերը խորը մտածելու և հետևություններ անելու առիթ ունի. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընդմիջմանը:
Նշենք նաև, որ նիստի մեկնարկին հնչեցրած ելույթում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բավական կոշտ վերաբերմունքի է արժանացրել ռուսական կողմին:
Քոքոբելյանը հույս հայտնեց, որ առաջիկայում այդ հարցապնդումները կշարունակվեն, և Ռոգոզինի ու ռուսական կողմի հայտարությունները համապատասխան բացատրության կարժանանան: Պատգամավորի խոսքով` մեր ռուս գործընկերը պետք է հասկանա և ընդունի, որ, հայ-ռուսական բարեկամության պայմանագրից սկսած, այդ հարաբերությունների անհրաժեշտությունն ու պետքը միայն հայկական կողմը չէ, որ ունի:
«Ռուսատանը պետք է շահագրգիռ լինի և ամեն կերպ ուղղակիորեն դողա հայ-ռուսական հարաբերությունների համար և կարծես թե իրենք մինչև այս պահը ապավինում էին նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների դարավոր` ոչ բարեկամական մթնոլորտի առկայությունը կարող է հիմք հանդիսանալ, որ առանց ավելորդ ջանասիրության հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն: Այևս խորհրդային միություն չկա ու լավ կլինի, որ խորհրդային միության մտածելակերպը օր առաջ մոռացվի»,- ընդգծեց Քոքոբելյանը և հավելեց. «Հայ-ռուսական հարաբերությունները վտանգավոր փուլում են: Այս քառօրյա ծանր պատերազմը ցույց տվեց, որ մեր հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, ինչ մակարդակ որ ակնկալվում էր: Կան չոր փաստեր, որոնք հայ-ռուսական բարեկամության օգտին չեն խոսում»: