|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իսլամական աշխարհը կարող է դառնալ աշխարհում անվտանգության և կայունության հենարաններից մեկը: Այդ մասին նա հայտարարել է Ստամբուլում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ. հայտնում է РИА «Новости»-ն:
«Ակնհայտ է, որ առանց մուսուլմանների անհնար է իսկապես բազմաբևեռ աշխարհի կայացումը, որի ուրվագծերը տանջալից կերպով են այսօր ձևավորվում»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ իսլամական աշխարհը կարող է դառնալ մոլորակի առաջադեմ և կայուն զարգացման շարժիչ ուժը` մյուս կարևորագույն աշխարհաքաղաքական խաղացողների շարքում: