|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է այն մեկնաբանությունը, թե իբր Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ընկերն է, իսկ նրա քաղաքական հակառակորդ Վլադիմիր Զելենսկին` թշնամին. հայտնում է РИА Новости-ն:
Նման կարծիք տարածվել է այն բանից հետո, երբ երեկ Լուկաշենկոն թուրքական «Անադոլու»-ին տված հարցազրույցում ասել է, որ, իր կարծիքով, ընտրություններում կհաղթի Պորոշենկոն: Նա նշել է, որ դերասանը նույնպես կարող է նախագահ դառնալ, և բերել է Ռոնալդ Ռեյգանի օրինակը: