|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Այսօր երեկոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արման Ղազարյանը այցելել են Աշտարակ քաղաքի ՁՊՎ, որտեղ գտնվում են երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներ։ Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ ձերբակալվածները ենթարկվել են կարմիր բերետավորների կողմից բռնության, որից հետո տարվել Աշտարակ։
Քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է։ Նրանք ունեն մարմնական վնասվածքներ՝ մարմնի տարբեր հատվածներում։
Պատգամավորների պնդմամբ ՁՊՎ աշխատակիցները շտապօգնության մեքենաներ են կանչել դեպքի վայր, որից հետո քաղաքացիները տեղափոխվել են Աշտարակի բժկական կենտրոն հետազոտման և բուժօգնության համար:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և փաստաբանները շարունակում են այցելությունները հիվանդանոցներ և ՁՊՎ-ներ: