կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-14 11:28
Աշխարհ

Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջև հարգել են Արցախյան զոհերի հիշատակը

Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջև հարգել են Արցախյան զոհերի հիշատակը

Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջև ամերիկահայությունը հարգել է Արցախյան զոհերի հիշատակը:

Ըստ «Ասպարեզ»-ի՝ հուշ-միջոցառման ընթացքում հնչել են խաղաղություն հաստատելու կոչեր, դատապարտել են ադրբեջանական կողմի բռնարարքները:

Լոս Անջելեսի քաղաքապետարանի խորհուրդի անդամ Փոլ Գրիգորյանը հայտնել է, որ ներկաների նպատակն է աշխարհի ուշադրությանն արժանացնել Ադրբեջանի վայրագ հարձակումները: Նա հիշեցրել է նաև 1994-ին հաստատված զինադադարի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից այն հաճախ խախտվել է: Գրիգորյանը շեշտել է այդ խախտումները միջազգայնորեն դատապարտելու կարևությունը:

Տեղեկացնենք, որ Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել էր հայկական դրոշի գույներով: