Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցիների կողմից մեզ հանձնված 18 հայ զինծառայողների խոշտանգված դիակների հետ կապված համապատասխան դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, ու իրականացնողը քննչական կոմիտեն է, և մեր իրավասության մեջ չի մտնում այդ գործընթացներին մասնակցելը. այսօր լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը:
«Կան միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ, դիակների նկատմամբ անարգանքի փաստ: Մեզ համար կարևոր է դառնում պարզել, թե ինչ իրավական մեխանիզմների շնորհիվ պետք է մենք համապատասխան քայլեր ձեռնարկենք` քրեական գործեր հարուցելու համար: Մեր Քրեական օրենսգիրքը նախատեսում է դա, բայց ինչ վերաբերում է միջազգային իրավական նորմերին, ասեմ, որ մարդասիրական իրավունքն իր բնույթով մի փոքր ավելի ընդհանրացված է անդրադարձ կատարում կոնկրետ դիակների նկատմամբ անարգանքի վերաբերմունքին»,- ասաց նա՝ հավելելով, որ նաև խնդիր ունենք կոնկրետ միջազգային պայմանագրի վավերեցման տեսանկյունից, և Ադրբեջանը չի վավերացրել այն արձանագրությունը, որը համեմատաբար հանգամանալից անդրադարձ է կատարում նման երևույթներին:
«Ընդհանուր` մարդու միջազգային իրավունքների տրամաբանության մեջ կան բազմաթիվ նորմեր, որոնց հղում կատարելով` կարող ենք արդյունքների հասնել»,- ընդգծեց Ավետիսյանը և, որպես կարևոր հանգամանք, առանձնացրեց հետևյալը. «Մենք խոսում ենք այժմ կոնկրետ դիակների նկատմամբ անարգանքի մասին, բայց չի բացառվում խոշտանգումների փաստը: Չի բացառվում, որ մենք ունենք դեպքեր, երբ զինծառայողը դեռևս մահացած չի եղել, և նրա մահը վրա է հասել կոնկրետ խոշտագումների արդյունքում: Դա ևս քննության արդյունքում կհայտնաբերվի, բայց սա կարևոր ուղղություն է, որին պետք է ուշադրություն դարձնել»:
Հարցին` մենք այս պահին կարո՞ղ ենք հստակ ասել, որ խոշտանգված են դիերը, քանի որ եղավ հայտարարություն, որից հետո էլ միաժամանակ ասվեց, որ դեռ պետք է պարզի քննությունը, պատասխանեց. «Համենայն դեպս, կան հստակ փաստեր, որոնք ժամանակի ընթացքում ավելի կհստակեցվեն»: