|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանը դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը և ստանձնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պարտականությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել է Գառնիկ Աթանեսյանը։
«Հարգելի ընկերներ, հարազատներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պարտականությունները` դադարեցնելով աշխատանքային գործունեությունս Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետի պաշտոնում: Վստահեցնում եմ` երկրի արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչությունում այս չափազանց կարևոր շրջափուլում առավելագույնն եմ ներդնելու Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար. հետևաբար` այս հնարավորության ընձեռման համար առանձնակի շնորհակալություն եմ հայտնում պարոն Միրզոյանին:
Օրենսդիր մարմնից գործադիր անցումն այս պահին ինձ համար կարծես հրամայական լիներ, ուստի կրկնակի պատասխանատվություն եմ զգում, որ իմ այս քայլն անպայման հետագայում արդարացված լինի:
Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան բոլորիս»,- գրել է Աթանեսյանը։