Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեսակետները, թե պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերեւույթ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպին:
«Տվյալ պահին հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում արդեն բոլոր հանգամանքները պարզ կլինեն: Ավելին ասեմ, այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, քաղաքացիների կողմից են եղել ոչ օրինաչափ գործողություններ:
Իսկ դուք գիտե՞ք, թե պարեկներից վնասվածքներ ստացել են, թե ոչ: Եթե չեմ սխալվում, երկու պարեկ է տուժել: Տեսագրությունները կան: Տեսագրությունը եթե տեսնեք, այնտեղ քաղաքացիները մետաղական ձողերով վնասվածքներ են հասցնում պարեկային ծառայողներին: Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի արդեն քրեական վարույթի շրջանակներում»,-ասաց նա:
Հարցին, թե որնէ եղել միջադեպի պատճառտը, փոխոստիկանապետը պատասխանեց. «Ավտոմեքենան վարել են կոպիտ խախտումներով, պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, որի արդյունքում այդ ամբողջ միջադեպը տեղի է ունեցել»:
Դա Փաշինյանի ավտոշարասյան հետ կապված չի՞ եղել, հարցին էլ, արձագանքեց. «Չեմ կարող ասել՝ երբ է տեղի ունեցել, բայց տեղի է ունեցել ակնհայտ վարչական իրավախախտում»:
Հարցին, թե աարդյոք սա տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ, Ֆիդանյանն ասաց. «Ձեր հարցը չի բխում այն իրողությունից, որն ունենք տվյալ իրավիճակում: Ես ներկայացնում եմ, որ քաղաքացիները մետաղյա ձողերով հարձակվում են պարեկների վրա, դուք խոսում եք բարեփոխումներից: Բարեփոխում չի նշանակում, որ ոստիկանը պետք է կանգնի եւ յուրաքանչյուր անձ գա մետաղական ձողով հարձակվի, վնասի, եւ ոստիկանը որեւէ քայլ չձեռնարկի: Դուք դա՞ եք դիտարկում բարեփոխում: Ես այդպես չեմ համարում»:
Նշենք, որ այդ միջադեպի մասին ահազանգել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նա գրել էր, որ այդ շարասյունը պատկանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ պատգամավորի՝ ոչնչացվել են միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը և միջադեպի մասնակիցներին հորդորել են որևէ կերպ չբարձրաձայնել դեպքի մասին: