| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս քարոզարշավը խարսխված է լիդերների վրա` սա է առանձնահատկությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕՐՕ-ն քարոզարշավի ժամանակ բացառապես հանդես են գալիս մեկ անձով, ինչը էլ այս ընտրությունների տարբերությունն է:
«Քարոզարշավի ժամանակ պոպուլիզմի պակաս չզգացինք, իսկ ներդրումների հետ կապված` կարծես ով ինչ ուզում, ինչքան թիվ ուզում` ասում է: Ինչ վերաբերում է կուսակցությունների վարկանիշին, ապա ՀՀԿ-ի` ընկած վարկանիշն ինչ-որ չափով բարձրացրեց Կարեն Կարապետյանը, իսկ մյուսների հետ կապված` կարծում եմ, որ խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատները», «Ելքը» և ՀՎԿ-ն: ՕՐՕ-ն… չնայած նրանց երեկվա հանրահավաքը բազմամարդ էր, բայց դա ոչինչ չի նշանակում»,-ասաց Քոչարյանը:
Նա նշեց նաև, որ այս ընտրություններում ռեյտինգային թեկնածուներն են լինելու որոշիչը, չնայած ընտրությունների վերջնական արդյունքից` թվերից, շատերը կարող են զարմանալ: