|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այն, որ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամները ցանկություն ունեն ապրիլի 24-ին ինչ-որ միջոցառում կազմակերպել, երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանի կարծիքով, նման բաները կարող են լավ ավարտ չունենալ: Ըստ նրա` այս ամենը կարող է ընկալվել իբրև թե մեր` ոչ միասնական լինել: «Ոչ մի բան չպետք է խառնել իրար, Ցեղասպանությունը ո'չ կոմունիստներինն է, ո'չ հանրապետականներինը: Պետք չէ եղածին ինչ-որ բան կպցնել, որ հաղթանակ տանել, մարդիկ հաղթանակում են իրենց սեփական ծրագրով»,- ասում է Բայաթյանը:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ կարծում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը դառնում է միջոցառում, և նրանք էլ փորձում են օգտվել այդ «միջոցառման» արդյունքներից: «Եթե դու վստահ ես, որ մարդիկ քո գաղափարներից կարող են օգուտ քաղել, ապա քո միջոցառումը կազմակերպի մեկ այլ օր, ոչ թե օգտվի այն փաստից, որ ապրիլի 24-ին լիքը մարդ է հավաքվելու մեկ վայրում: Ինձ համար նրանց այս քայլն ընդունելի չէ»,- ասաց նա: