|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Այս օրերին մենք Արցախում հանդիպեցինք տարբեր նախաձեռնությունների, կամավորական ջոկատների, աշխարհազորայինների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական և հասարակական դեմքերի, որոնց ի սրտե պետք է հայտնեմ շնորհակալությունս Արցախով ապրելու համար: Միևնույն ժամանակ, ի լուր բոլորի, ուզում եմ տեղեկացնել, որ Արցախը անցել է իր առօրյա կյանքին, որ արցախցին ապրում ու գործում այնպես, ինչ մինչ ապրիլմեկյան իրադարձություններն էր։ Այո հարկավոր են օգնություններ՝ բանակի համար սպառազինությունների ձեռք բերման, վնասված բնակավայրերի բարեկարգման համար: Բայց վստահ եղեք՝ հայոց բանակը իր տեղում է և մարտունակ, ու մենք արդեն կարող ենք մեր դիրքերն ու զորամասերը ամբողջությամբ հանձնել մեր զինվորներին: Քաղաքացիական կյանքում անելիքները ևս շատ են, իսկ հասարակության մեջ հանգստությունը ապահովելու համար մենք պիտի ապահովենք յուրաքանչյուր կամավորականի տունդարձի ճանապարհը;
հ.գ. մոտ օրերս հրապարակային կխոսեմ Զինված ուժերի մարտունակության վրա բացասական ազդեցություն ունեցող մի կարևոր գործոնի մասին»: